Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի շինաշխատանքները նորից ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
«Ներկա պահին ընթացքի մեջ են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Շինարարությունն իրականացնում է «Բերդ» ՍՊԸ-ն։ Շենքի նախագծի հեղինակը «Վեմ» ընկերությունն է։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2021-2022 թթ. ուսումնական տարվա սկզբին»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: