Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զգուշացնում է, որ Արցախի բնակավայրերում դեռ շատ է չպայթած զենք-զինամթերքը, և կոչ է անում քաղաքացիներին լինել ուշադիր և զգույշ։
«Ուշադրություն,
Հարգելի՛ հայրենակիցներ.
Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը:
Ստեփանակերտից և շրջաններից Արցախի սակրավորական ջոկատները հայտնաբերում են տարբեր տեսակի պայթյունավտանգ առարկաներ կամ կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերք:
Այն զինատեսակները, որոնք հնարավոր չէ տեղափոխել, պայթեցվում են տեղում:
Ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայություն 911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներին»,- ասվում է ծառայության Ֆեյսբուքի էջում: