Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում ավարտվել են 2020 թ. համար հաստատված հինգ սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները` 68 մլն 146.68 հազար դրամ ընդհանուր բյուջեով:
Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ վերակառուցվել է Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքը` 542.3 քմ մակերեսով:
Վերակառուցվել է համայնքի հանդիսությունների սրահի և մարզասրահի տանիքը` 650 քմ մակերեսով:
Բազմաբնակարան բոլոր 19 բնակելի շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները փոխարինվել են նորերով` տեղադրել են 120 քմ մետաղական դռներ և 102 քմ մետաղապլաստե պատուհաններ:
Կոմիտասի փողոցի ևս 3319.8 քմ հատված ասֆալտապատվել է (1,5 կմ երկարությամբ փողոցի 4095.8 քմ հատվածը նույն ծրագրով վերանորոգվել է 2019 թ., մնացյալ հատվածն էլ կվերանորոգվի 2021-ին):
Չարենցի, Թումանյան, Տերյան, Իսահակյան փողոցներում ոռոգման ներտնտեսային փակ ցանց է կառուցվել` 1105 գծամետր երկարությամբ:
Վերջին երկու տարում Դալարիկում իրականացված և նախատեսվող ծրագրերն ուղիղ միտված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և բնակչության կենսամակարդակի բարելավմանը և պետություն-համայնք արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ են: