Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպում է առցանց ֆորում՝ «Ճշմարտություն և պատասխանատվություն. Էթնիկական զտումները ժամանակակից դարում» թեմայով։
Լինելով ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ պարտավոր ենք բարձրաձայնել այս թեմայով կարևոր զրույցների մասին, որպեսզի ցեղասպանության ճանաչման խնդիրը երբեք չանհետանա։