Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին՝ արժեթղթերի զարգացման խնդիրների առումով ինչ քայլեր է տեսնում, Նահապետյանը պատասխանել է «Ապահովագրական շուկան կարող ենք զարգացնել, դրանով նաև նպաստել արժեթղթերի շուկայի զարգացմանը, որովհետև որքան ավելանան ապահովագրական ընկերությունների պահանջները, այնքան իրենք նաև պետք է որոշակի ակտիվություն ցուցաբերեն արժեթղթերի շուկայում, իսկ այնտեղ մենք իսկապես դաշտ ունենք ապահովագրական շուկան այսօր ընդլայնելու»: