Խորհրդարանում մեկնարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի և ԱԺ տարածքային կառավարման, ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը: Այն կընթանա մինչև ժամը 14.15-ը՝ տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը: