Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ասաց, որ այս պայմանագրին միանալով ՀՀ-ն փաստում է՝ այն ստեղծագործությունները, որոնք հատուկ մշակում են անցնում, օրինակ՝ Բրայլի տառատեսակով են հրապարակվում, չեն համարվելու մտավոր սեփականության խախտումներ: Սա արվում էր այն նպատակի համար, որ հաշմանդամության որոշ խնդիրներ ունեն մարդկանց համար հասանելի լինի արվեստը, և նրանք կարողանան ավելի լավ ինտեգրվել հասարակությանը: