Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց և 84 կողմ, 3 ձեռնպահ և 0 դեմ ձայներով ընդունվեց Կառավարության ներկայացրած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Կառավարության ներկայացրած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:
ԱԺ պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի և Երջանիկ Հակոբյանի ներկայացրած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ԱԺ-ն ընդունեց 84 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:
Կառավարության ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Կառավարության ներկայացրած «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծն ընդունվեց կողմ 88 ձայներով:
«Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: