ԱԺ-ն այսօր 99 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ նշեց, որ իրենք այս փուլում կողմ կքվեարկեն նախագծին, սակայն մինչև երկրորդ ընթերցում այն պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի:
Նախագծի հեղինակներից Համազասպ Դանիելյանն էլ արձագանքեց, որ կետերը, որոնց հետ կապված «Լուսավոր Հայաստանն» ունի մտահոգություններ, մինչև երկրորդ ընթերցում կքննարկեն ու կփորձեն տեսնել՝ ինչ լուծումներ կարելի է գտնել: Ըստ Դանիելյանի՝ հաշվի առնելով օրենքի հրատապությունը, այն մինչև տարեվերջ պետք է ընդունվի: