Թուրքիայի զորամիավորումները սկսել են լքել Սիրիայի Իդլիբ շրջանի հարավարևմտյան դիտակետը: Այս մասին հայտնել է ТАСС գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ թուրք զինվորականները դիտակետից դուրս են եկել մի քանի բեռնատարներով: Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող դիտակետը տեղակայված է Հալեպ-Դամասկոս ռազմավարական նշանակության մայրուղում, որով պատերազմի հենց սկզբից Սիրիայի կառավարությունը փորձում է ապահովել անվտանգ տեղաշարժը:
Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում մնում է մի քանի թուրքական դիտակետ, որոնք շրջափակել է սիրիական բանակը: