Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի բնակչությանը:
Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները ամբուլատոր օգնություն են ցուցաբերել 42 բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի: Տեղակայված շարժական հիվանդանոցում որակյալ թերապևտները, վիրաբույժներն ու այլ մասնագիտացված բժիշկներ խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել:
Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել Արցախի 368 բնակչի, այդ թվում ՝ 41 երեխայի:
Որպես կանոն՝ բնակիչների դիմումները կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման, ատամնաբուժական խնամքի տրամադրման հետ:
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: