Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ադրբեջանից լոլիկ ու խնձոր Ռուսաստան ներմուծելու «Ռոսսելխոզնադզորի» արգելքը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Սահմանափակումը կապված է վնասատուներով արտադրանքի շարունակվող մատակարարման հետ: Վերստուգիչ մարմինն այս իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնել էր դեռևս հոկտեմբերի վերջերին:
Չորեքշաբթի օրը «Ռոսսելխոզնադզորը» հիշեցրել էր, որ գերատեսչությունն Ադրբեջանին հորդորել էր ուժեղացնել վերահսկողությունն առաքված ապրանքների նկատմամբ և զգուշացրել հետագա խախտումների դեպքում հնարավոր սահմանափակումների մասին: Չնայած զգուշացումներին՝ թունավոր արտադրանքը շարունակում էր մուտք գործել Ռուսաստան: