Խորհրդարանում «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հայտնեց, որ օրենքում կարևոր դրույթ է ավելացել, որով մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը:
Նազարյանն ընդգծեց՝ կարծում է՝ կարևոր առաջարկ է:
Հիշեցնենք, որ փաթեթում նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: