«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը չի կայունացնելու ոչ մի բան, այն կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ: Այդ մասին հարցի քննարկմանը ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ դրական է միայն այն, որ պետությունը գումար է հատկացնելու խորհրդարանական ուժերին:
Մարուքյանն ասաց, որ Հայաստանում քաղաքական համակարգը հիվանդ էր և այդպես էլ մնաց:
«Հեղափոխությունից հետո հույս ծնվեց, որ քաղաքական համակարգը կառողջանա, բայց ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ այստեղ փոփոխությունները մնացին կիսատ-պռատ: Քաղաքական համակարգը հիվանդ է, և այդպես գնում ենք արտահերթ ընտրությունների: Բոլորս գիտենք, թե այս օրենքը փոխենք, լինելու են արդար ընտրութուններ, բոլորին թվում է՝ այս օրենքն է առողջացնելու կուսակցություններին, մինչդեռ ով 1 մլն դոլար է գտել, կուսակցություն է բացում»,- ընդգծեց նա: