Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նորընտիր խորհրդարանի առաջին նիստում նախաձեռնում է հանձնաժողով ստեղծել, որը կքննի վերջին խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումները՝ հայտնում է ТАСС-ը: Եթե դրանք հայտնաբերվեն, կնշանակվեն արտահերթ ընտրություններ: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:
«Մենք հանձնաժողովի աշխատանքներում կներգրավենք բոլոր շահագրգիռ սուբյեկտներին՝ ներառյալ անկախ փորձագետներին, հասարակական կազմակերպություններին և միջազգային դիտորդներին»,- ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ եթե լրացուցիչ ձայների նույնիսկ 1%-ը վերագրվի իշխող կուսակցությանը, կհայտարարվեն արտահերթ ընտրություններ:
ТАСС-ի մեկ այլ տեղեկության համաձայն՝ Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիի կուսակցությանը կզրկեն ընտրություններին մասնակցելու իրավունքից` Ուկրաինայից միջամտելու պատճառով: