Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարանը կքննի 2021 թվականի մարտի 23-ին։
Բարձր ատյանը, ըստ Քոչարյանի դիմումի, պետք է որոշի նրան առաջադրված մեղադրանքի՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։ Որոշման տեքստը տեղադրված է Բարձր դատարանի պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք՝ ՍԴ-ն այս հարցը պետք է քններ այս տարվա հուլիսի 7-ին, սակայն մինչ այդ ուժի մեջ մտան Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, դադարեցվեցին ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը նախագահից դարձավ դատավոր։