Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման (МОСН) ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 39 հիվանդի, այդ թվում՝ հինգ երեխայի:
Առաջնային բուժօգնություն տրամադրելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Ստեփանակերտ, Իվանյան բնակավայրերում և Լաչինի միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում:
Լրացուցիչ բժշկական կենտրոններում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբաններ, ովքեր օգնություն են տրամադրում տեղի բնակչությանը:
Բնակիչները դիմում են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման համար:
Լրացուցիչ բժշկական կենտրոնները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն ունեն տեղում իրականացնել հիվանդների հետազոտություն և առաջնային ախտորոշում:
Ստորաբաժանումներում ներգրավված է ավելի քան 60 բուժաշխատող, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ավելի վաղ ստորաբաժանումները Իլ -76 ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայանից տեղափոխվել էին Երևան և 300 կիլոմետրանոց ճանապարհն անցնելով՝ սարքավորումները հասցրել Ստեփանակերտ: