Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են արևային կայանների կառուցման աշխատանքներ։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ ծրագրով նախատեսվում է Ջերմուկի «Զատիկ», Կեչուտի մանկապարտեզների և երկու արվեստի դպրոցների տանիքներին 300 կվ/ժ հզորությամբ ֆոտովոլտային վահանակների տեղադրում։
Ծրագրի արժեքը շուրջ 138,8 մլն դրամ է, Կառավարության համաֆինանսավորումը՝ 90,2 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 48,6 մլն դրամ։