Պետության համար կենսական նշանակություն ունի առհասարակ և հատկապես այս իրավիճակում ունենալ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր, իսկ պետական բյուջեն հենց առաջիկա ժամանակահատվածի պետական ծրագիր է սահմանվում։
Այդպիսի ծրագիր ունենալու պարագայում է, որ հնարավորություն է ստեղծվում ներկայանալ ներդրողներին, որոնք կարող են հետաքրքրություն ունենալ թե՛ պետական պարտքի մեջ, թե՛ մասնավոր հատվածի նախաձեռնություններում։
Այս մասին Ազգային ժողովի նիստում 2021 թվականի Պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։