Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել՝ իբր, ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ, որոնցից 2-ը՝ սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ։
ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ոստիկանության վերաբերյալ տեղեկատվություն պատրաստելիս հավաստի տվյալներ ստանալու համար համագործակցել կառույցի համապատասխան ծառայության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։