ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քրիս Սմիթը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի հետ՝ հայտնում են դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված գիտության, տեխնոլոգիաների և այն կրթական ծրագրերի խթանման, որոնք կնպաստեն ավելի նշանակալից նորարարությունների և երկու երկրների բարեկեցության զարգացմանը։