Թուրքիայում ձերբակալվել է ծագումով թուրք Գերմանիայի քաղաքացի, որն Անթալիա էր մեկնել հանգիստն անցկացնելու։ Գերմանիայի քաղաքացին, սակայն, որը մասնագիտությամբ բժիշկ է, ըստ թուրքական իրավապահ մարմինների՝ օդանավակայանում մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Էրդողանի ու պետության հասցեին՝ գրում է Ermenihaber-ը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ բժիշկն Անթալիայի օդանավակայանում բանավեճի է բռնվել տեղի էթնիկ թուրքերի հետ և հայտարարել, որ իրանք ապրում են ոչ ժողովրդավար երկրում։ Ի պատասխան դրան՝ բողոք է ներկայացվել ոստիկանություն, ինչի հետևանքով զբոսաշրջիկը ձերբակալել է։ Բժիշկ Քրիստիան Բ.-ն դատապարտվել է 16 ամիս 20 օր ազատազրկման։