Մխիթարը դիրքերից իջել՝ իր համար նոր խրամատ է գտել: Կատակում է՝ մինչև փոս չլինի, գործի չեմ կպնի, բայց այս խրամատը ոչ թե պատերազմի, այլ խաղաղ աշխատանքի համար է: Քարակերտցի Անտոնյաններն են փորել՝ ջրատար նոր համակարգ կառուցելու համար:
Պատերազմից հետո ֆերմերների ընտանիքը դժվարությամբ գործի անցավ՝ ծանր վիրավորում ստացած զինծառայող ունեն, բայց ամիսներ առաջ անտոկոս վարկ էին ստացել, որ ներդնեին գյուղատնտեսության մեջ: Պատերազմը հետաձգեց ծրագրերը: Հիմա այգի մտնելու ուժ են գտել՝ ծրագրերը կյանքի կոչելու համար: Մինչև գարուն պետք է ավարտին հասցնեն աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում: