Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս կորոնավիրուսը հաղթահարելուց 14 օր հետո ստանալ սեզոնային գրիպի պատվաստում: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: