Դեկտեմբերի 18-ին տեղի ունենալիք Անկախ պետությունների համագործակցության հերթական գագաթնաժողովը կանցկացվի առցանց ռեժիմով՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Գագաթնաժողովից առաջ տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
2020 թվականին ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը: