ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումն այսուհետ կիրականացվի նաև ԱՀ Ազգային ժողովի շենքում, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20/2 հասցեում։
Նշվում է, որ կշարունակվեն սպասարկումները նախարարության վարչական շենքի տարածքում և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններում.
Ք․ Ստեփանակերտ, Վ․ Մամիկոնյան 23
Ք․ Ստեփանակերտ, Ադմ․ Իսակովի 15
Ք․ Ստեփանակերտ, Հեքիմյան 5
Ք․ Ստեփանակերտ, Թումանյան 103
Ք․ Ասկերան, ՂՏ սպասարկման կենտրոն
Ք․ Մարտակերտ, ՂՏ սպասարկման կենտրոն
Ք․ Մարտունի, ՂՏ սպասարկման կենտրոն։