Ոչ մի հավելված գոյություն չունի, ինձ այսօր ասացին, թե այդպիսի լուրեր կան՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրն ունի հավելված:
«Պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որը բավական աշխատատար գործընթաց է: Եվ կան հարցեր, որոնց հետ կապված առնվազն այս փուլում որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել: Ոչ մի խոչընդոտ չկա, որ ԱԺ-ում դռնփակ նիստ հրավիրենք, և ես պատրաստ եմ բոլոր հարցերին բոլոր նրբություններով պատասխանել»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը նաև անդրադարձավ հարցին, որ հայտարարության փաստաթուղթը չի վավերացրել ԱԺ-ն՝ ընդգծելով՝ կա նաև այլ մոտեցում, որ հրադադարի մասին նախկինում եղած համաձայնագրերը խորհրդարանը երբևէ չի վավերացրել: