Բունդեսթագում «Այլընտրանքներ Գերմանիայի համար» խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Արմին-Պաուլյուս Համպելն ընդունել է Մոսկվայի նկատմամբ Բեռլինի պատժամիջոցային քաղաքականության ձախողումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա կարծիքով, սահմանափակող միջոցները վնասել են ոչ միայն Ռուսաստանին, այլև Գերմանիային: Քաղաքական գործչի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը պետք է ընդունի, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին մասնակցելը «ոչնչի չհասցրեց»:
Բացի դրանից՝ Համպելը նշել է, որ պատժամիջոցների պատճառով ռուսական կողմը որդեգրեց աշխարհաքաղաքական կողմնորոշում, որը չի համապատասխանում Գերմանիայի ու Եվրոպայի շահերին: Նրա կարծիքով՝ Եվրոպայում անվտանգության ու կայունության կարող են հասնել միայն Ռուսաստանի հետ:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը Գերմանիայի ամենամեծ հարևանն է արևելքում, ինչպես նաև համաշխարհային տերություն, որի հետ Բեռլինը պետք է զարգացնի լավ հարաբերություններ:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը պատասխանել էր «Հյուսիսային հոսք-2»-ը սառեցնելու ԱՄՆ կոչին: Երկրի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Վաշինգտոնում նման արտատարածքային պատժամիջոցներն անօրինական են: Նախարարությունն իր հայտարարությամբե արձագանց Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռոբին Քուինվիլի խոսքերին, որն անցած շաբաթ ասել էր, թե Բեռլինը պետք է մորատորիում սահմանի գազատարի նախագծի վրա: