Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է հասել 1136 մարդ: Ավտոբուսների շարժը, որով Լեռնային Ղարաբաղի բնակիչները տուն էին վերադառնում, վերահսկվում էր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների կողմից՝ տեղեկացնում է tvzvezda.ru-ն:
«Երբ իմացա, որ ռուս զինվորներն այստեղ են, հասկացա, որ կնոջս հետ կշարունակենք ապրել Լեռնային Ղարաբաղում: Ես միշտ ասել եմ, որ ռուս ժողովուրդը մեր եղբայրներն են»,- զինվորականներին շնորհակալություն է հայտնում արցախցի Միխայիլը:
Ռուսաստանի Դաշնության ռազմական խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և 23 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանումը՝ ապահովելով քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր: Զինվորականները մարդասիրական օգնություն են տրամադրում և վերակառուցում քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 36 հազար արցախցի է արդեն վերադարձել Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակավայրերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին հրամանագրի ստորագրումից ի վեր: