«Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից խնձորների և լոլիկների ներկրումը Ռուսաստան: Նշվում է, որ դա արվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բուսասանիտարական բարեկեցության պահպանման, նշված վնասատուների (Tuta absoluta Povolny, Grapholita molesta Busck) ներմուծման և տարածման կանխարգելման նպատակով:
Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ն Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը բազմիցս զգուշացրել է Ռուսաստան մատակարարվող ապրանքներում ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների պարբերաբար հայտնաբերման մասին:
Նշվում է նաև, որ միայն 2020 թ. հոկտեմբերի 22-ից մինչ օրս գրանցվել է կարանտինային օբյեկտների հայտնաբերման 17 դեպք: