ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն այսօր փակել են Երևանի մի շարք փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Ոստիկանության աշխատակիցները կարգավորում են երթևեկությունը՝ ակցիա իրականացողներին հրավիրելով դեպի մայթեր:
Ցուցարարները «ԿամԱԶ» բեռնատար մեքենաներով փակել են նաև Մյասնիկյան պողոտան: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը կարգավորել է երթևեկությունը: Կան նաև բերման ենթարկվածներ: