Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, այլ տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ:
Շարքային Արմեն Գալոյանը մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին:
Ավագ լեյտենանտ Միքայել Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ:
Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող մարտերում հմտորեն ղեկավարել և թշնամական կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտաններ Ներսես Ներսիսյանը և Ռաֆայել Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Թադևոսյանը, սերժանտ Էդգար Հարությունյանը:
Բուժակ, ենթասպա Գուրգեն Գրիգորյանը ցուցաբերել է արիություն, հակառակորդի կրակի տակից տարհանել զոհերին ու վիրավորներին:
Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Բաբայանը:
Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ պատճառել սերժանտ Խորեն Ասատրյանը:
Պահեստազորային սերժանտ Արամ Մարգարյանը հինգ անգամ հետ է մղել թշնամու գերազանցող ուժերի գրոհները:
Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Միքայելյանը: