Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4673 նոր դեպք, մեկ օրում մահացել է 36 մարդ:
StopCov պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 169649 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3893 մարդ, համավարակի սկզբից մինչ օրս առողջացել է 141392 պացիենտ։ Մահացել է 1576 մարդ։
1186 մարդ գտնվում է կարանտինում, հիվանդանոցներում բուժվում է 6829 պացիենտ, իսկ փակ հյուրանոցներում բժիշկների վերահսկողության տակ է 3759 մարդ։