Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրամանագրով՝ երկրում նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնել են Վրաստանի ղեկավարի գրասենյակից՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Վրաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել նորընտիր խորհրդարանի առաջին նիստի անցկացման վերաբերյալ: Որոշման համաձայն՝ առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերի 11-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանում խորհրդարանի ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին: Դեկտեմբերի 3-ին ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթանակ է տարել՝ ստանալով 48.22 տոկոս ձայն ու 150 մանդատից 90-ը: