Վեց արտադրող ընկերությունների կորոնավիրուսի պատվաստանյութերը կարող են հաստատվել և կիրառման համար պատրաստ կլինեն 2021-ի առաջին քառամսյակում: Այս մասին հայտնել է Բիլ Գեյթսը Singapore FinTech Festival-ի տեսակոնֆերանսի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ակնկալում եմ, որ 2021-ի առաջին քառամսյակում հավանության կարժանանա վեց պատվաստանյութ»,- հայտարարել է Բիլ Գեյթսը:
Գեյթսի խոսքով՝ հավանության կարող են արժանանալ AstraZeneca, Johnson & Johnson, Novavax, Pfizer/BioNTech և Moderna ընկերությունների պատվաստանյութերը: Նա չի նշել վեցերորդ ընկերության անունը: