Վերին Արտաշատ համայնքում ավարտվել են համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով իրականացվող Իսահակյան, Սունդուկյան, Թամանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 870 գծամետր: Այս մասին հայտնել են Արարատի մարզպետարանից:
«Սուբվենցիոն ծրագրի արժեքը 56 միլիոն ՀՀ դրամ է՝ որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է, իսկ համայնքի մասնակցությունը` 55%:
Ծրագրի շրջանակներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզում:
Իրականացվում են տանիքի, առաջին հարկի սանհանգույցի և խաղասենյակի վերանորոգում, արտաքին պատերի հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզի մյուս հատվածը վերանորոգվել էր անցած տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով:
Մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է 13 միլիոն ՀՀ դրամ՝ պետություն-համայնք 50-50% համաֆինանսավորմամբ:
Ի դեպ, համայնքային բյուջեով մինչև տարեվերջ Վերին Արտաշատի որոշ փողոցներ նաև կլուսավորվեն»,- նշված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: