Ստեփանակերտի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում գրառում է արվել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բնակավայրերից բոլոր այն տարհանված քաղաքացիները, ովքեր արդեն բնակվում են Ստեփանակերտում՝ վարձակալված բնակարաններում, այցելեն Ստեփանակերտի քաղաքապետարան՝ հետագայում աջակցության ծրագրերում ընդգրկվելու նպատակով գրանցվելու համար»: