Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է դիտանցում՝ դեկտեմբերի 7-ի դրությամբ:
«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020 թ. դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 11 գնաճ և 2 գնանկում:
Մասնավորապես, միջին գնաճ արձանագրվել է՝ ձեթ 1 լիտր` 109 դրամ (15%), լոլիկ 1 կգ՝ 50 դրամ (6,7%), վարունգ 1 կգ՝ 50 դրամ (6,7%), շաքարավազ 1 կգ՝ 7 դրամ (1,9%), թեյ 100 գրամ՝ 20 դրամ (2,8%), բենզին «Ռեգուլյար» 1 լիտր` 10 դրամ (2,8%), ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 6 դրամ (1,9%), բրինձ 1 կգ՝ 6 դրամ (1,4%), ոսպ 1 կգ՝ 11 դրամ (2%), ձու 1 հատ` 1 դրամ (1,4%), սուրճ 100 գրամ` 20 դրամ (2.8%) ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է հաց 500 գրամ՝ 2 դրամ (1%) և սոխ 1 կգ՝ 50 դրամ (20%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ առկա են «Ձեթ»և «Բենզին» ապրանքային շուկաներում, որի գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը իրականացնում է ուսումնասիրություն»,- ասված է Տեղեկատվական շտաբի Ֆեյսբուքի գրառման մեջ: