Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
«Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին և կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- գրել է նա։