Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս ռազմական բժիշկները մեկ օրում ավելի քան 20 հիվանդի օգնություն են ցուցաբերել Արցախի Ասկերանի շրջանի առանձին բնակավայրերում:
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքն ապահովելու համար:
Բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ՝ օգնություն տրամադրելով հեռավոր գյուղերի և շրջանների բնակչությանը:
Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության հետ:
Շարժական խմբերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և ունեն տեղում հիվանդներին ախտորոշելու հնարավորություն:
Բժշկական բրիգադներում աշխատում են ավելի քան 60 բժիշկ մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ավելի վաղ բժշկական ջոկատները Խաբարովսկից Իլ -76 ռազմատրանսպորտային օդանավերով տեղափոխվել էին Երևան, որտեղից էլ շարասյան կազմում տեխնիկայով տեղափոխվել են Ստեփանակերտ: