Ռուսական խաղաղապահ ուժերի օժանդակությամբ մեկ օրում Արցախ են վերադարձել 1136 տեղահանված արցախցիներ: Խաղաղապահ գործողության ամբողջ ընթացքում՝ ավելի քան 36 հազար՝ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից նախկին բնակության վայր է վերադարձել ևս 1136 մարդ: Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 36 հազար տեղահանված արցախցու անվտանգ վերադարձը»,- ասել է նա: