Սեյեդ Քազեմ Սաջջադին նշանակվել է Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսային ու խորհրդարանային, ինչպես նաև արտասահմանում բնակվող իրանցիների հարցերով տեղակալի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ParsToday.com կայքը:
Ընդունելով Հոսեյն Ջաբերի Անսարիի հրաժարականը՝ Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Սեյեդ Քազեմ Սաջջադիին նշանակել է Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսային ու խորհրդարանային, ինչպես նաև արտասահմանում բնակվող իրանցիների հարցերով տեղակալի պաշտոնում:
Սեյեդ Քազեմ Սաջջադին եղել է ՀՀ ԻԻՀ դեսպան, արտերկրում բնակվող իրանցիների հարցերով զբաղվող վարչության գլխավոր տնօրեն, Դիմադրողական տնտեսության վարչության գլխավոր տնօրեն և արտգործնախարարի խորհրդական: