Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ և Թալին քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: