Վարչապետի հրաժարական չի լինելու՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:
«Վարչապետը ներկայացրել է ճանապարհային քարտեզ: Ասել է՝ 6 ամիս: Լիքը խնդիրներ կան լուծելու, և կոնսոլիդացիան ավելի լավ է, որ տեղի ունենա այդ խնդիրների լուծման շուրջ, այլ ոչ թե հրաժարականի կամ տարբեր խմբերի կողմից ներկայացվող տարբեր թեկնածուների»,- ասել է Թևոսյանը:
Անդրադառնալով խորհրդարանի նիստին հնչած փոխադարձ մեղադրանքներին՝ պատգամավորը ասել է, որ այս օրերին լարված են բոլորը, իսկ ընդդիմադիրները սադրում են: