Հանրապետական հավաքակայանը երեկոյան ժամերին մարդաշատ էր: 44 օր շարունակ պատերազմով անցած ժամկետային զինծառայողների հերթական խումբն էր արձակուրդ գալիս:
Զինվորները նախ մտնում են հավաքակայան, մի քանի րոպեից նրանց դիմավորում են հերոսին արժանի ծափողջույններով:
Մի մասի ծնողները, թեև սպասում են իրենց որդիներին, սակայն վերադարձի հստակ օրը չգիտեն: Զինվորներն իրենք էլ, բացի ընկերներից, ոչ ոքի չեն ասել, որ արձակուրդ են գալու: Նույնիսկ զինվորներից ոմանց համար արձակուրդ գալն անսպասելի է ստացվել:
Ամեն ինչից խոսում են, բացի պատերազմից: Թեև նրանց մի մասը տարբեր պարգևներ ունեն, սակայն մարտական գործողություններից չեն խոսում: