Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ՝ հանրապետության լիակատար անդամակցության հեռանկարով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Եվ կցանկանայինք դա անել լիակատար անդամակցության հեռանկարով: Սակայն, ԵՄ-ը, որպես կանոն, պաշտպանում է Եվրամիության մյուս անդամներին»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուի հավաստմամբ՝ ԵՄ-Թուրքիա խնդիրները կարող են հանգուցալուծվել երկխոսության ու դիվանագիտության միջոցով: