Թուրքիայի դատարանն ազատ է արձակել ռուսական НТВ հեռուստաընկերության երկու աշխատակցի, որոնք ձերբակալվել էին ԱԹՍ-ների գործարանում առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Ռուս լրագրող Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը ձերբակալվել էին Ստամբուլում: Թուրքիայի իշխանությունները տեղեկացրել էին, որ ռուսական լրատվամիջոցի ներկայացուցիչներն ազատ են արձակվել՝ չմանրամասնելով գործի հանգամանքները: