Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Թուրքիայի շուրջ իրավիճակն ավելի է վատացել՝ փոխանցում է greekcitytimes.com կայքը:
Եվրոպացի բարձրաստիճան քաղաքական գործիչը նման դիրքորոշում է հայտնել ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ:
«Նախարարները հավաստիացնում են, որ Թուրքիայի վարքագծում հիմնարար փոփոխություններ չեն տեսնում: Հակառակը՝ շատ դեպքերում իրավիճակն ավելի է վատացել»,- հայտնել է Ժոզեպ Բորելը:
Բորելն ընդգծել է, որ Եվրախորհուրդն իր գնահատականը կտա Թուրքիայի հետ կապված իրավիճակին և համապատասխան որոշում կկայացնի:
ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարի խոսքով՝ Հունաստանից ու Կիպրոսից բացի, ԵՄ բոլոր անդամ երկրները քաջ գիտակցում են, որ Թուրքիայի հետ կապված իրավիճակին մոտեցումը զգուշություն է պահանջում:
Միաժամանակ Հունաստանը պնդում է, որ Եվրամիությունը պետք է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի: