ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ Գևորգ Սիմոնյանն ազատվել էր «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից: