Խորհրդարանը քննարկեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը տեղեկացրեց, որ փոխվել են Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջները:
«Ըստ նախկին կարգավորումների՝ նշվում էր, որ դատվածություն ունեցող որևէ անձ չի կարող հավակնել Քննչական կոմիտեում աշխատանքի ներգրավվելուն: Իսկ այժմ նախատեսում ենք, որ Քննչական կոմիտեում կարող են աշխատանքի անցնել անձինք, ովքեր դատապարտվել, դատվածությունը լրացել կամ մարվել է անզգուշությամբ կատարված հանցագործության դեպքում:
Այսինքն՝ մենք նախատեսում ենք, որ դիտավորությամբ կատարված հանցագործության դեպքում անձը չի կարող ընդգրկվել աշխատանքի Քննչական կոմիտեում, իսկ անզգույշ հանցագործությունների դեպքում նախատեսել ենք հնարավորություն ընձեռել մեր քաղաքացիներին»,- նշեց Այվազյանը: